Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է ռազմական գործողության մասնակցի ևս մեկ աճյուն

Հայտնաբերվել է ռազմական գործողության մասնակցի ևս մեկ աճյուն
Հասարակություն
20:31, 03 май 2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն. տեղեկացնում են  Արցախի ԱԻՊԾ-ից:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553: