Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները. Աննա Վարդապետյանը տվել է հանձնարարականներ

Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության  արդյունքները. Աննա Վարդապետյանը տվել է հանձնարարականներ
Հասարակություն
10:54, 15 февраль 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին  և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականինբացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման  ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝  բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով): Նախորդ տարիՇիրակի  մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։

2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել):