Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրագրողները նախարարների հետ նույն շենքերում նույն հիփոթեքով գնված իրենց բնակարաններից հետաքննական հոդվածներ են գրում նախարարների բնակարանների մասին․ Վահագն Ալեքսանյան

Լրագրողները նախարարների հետ նույն շենքերում նույն հիփոթեքով գնված իրենց բնակարաններից հետաքննական հոդվածներ են գրում նախարարների բնակարանների մասին․ Վահագն Ալեքսանյան
Հասարակություն
15:19, 15 март 2023
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվ ես իրապես կարևոր նվաճում եմ համարում, որ լրագրողները նախարարների հետ նույն շենքերում նույն հիփոթեքով գնված իրենց բնակարաններից հետաքննական հոդվածներ են գրում նախարարների բնակարանների մասին։ 

Սա ասում եմ առանց կես գրամ սարկազմի։ Սա լավագույն ցուցիչն է ժամանակների և բարքերի փոփոխության։ 

Սա նախ ցույց է տալիս, թե ինչ կարևոր հարց է լուծել եկամտահարկի վերադարձի մասին օրենքը և երկրորդ հեշտացնում է լրագրողների աշխատանքը՝ ազատելով «Վահագնի» թաղամաս, Սևանի ափ կամ այլ տարածք գնալու և դրոն բաց թողնելու ժամանակատար և ծախսատար պրոցեսներից։