Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները դուրս եկան Կենտրոնի թաղապետարանից. ինչ է պատմում միջադեպին ականատես աղջիկը. Armlur ․ Տեսանյութ

Armlur-ին մանրամասներ են հայտնի դարձել Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած դեպքից: Տարածված տեղեկությունների համաձայն, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը ծեծի է ենթարկվել:

ArmLur.am-ին հաջողվել է զրուցել ականատես մի աղջկա հետ, որը շատ հուզված էր:

Մանուել Մարգարյանն այս պահին թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է: Մեր տեղեկություններով նա հենց ինքն է ոստիկանություն գնացել և հայտնել դեպքի մասին: Ոստիկանները քիչ առաջ դուրս են եկել շենքից, և ականատես աղջիկը պատմել է դեպքի մանրամասները: Մանրամասները՝ տեսանյութում