Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանի քաղաքապետին տարել են Քննչական կոմիտե

Քաջարանի քաղաքապետին տարել են Քննչական կոմիտե
Իրավունք
00:30, 23 апрель 2021
ArmLur.am-ի տեղեկություններով, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում:

Կեսօրին նրա հետ կապ հաստատել հաջողվեց, սակայն Փարամազյանը նշեց,  թե այդ պահին զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Սակայն դրանից հետո մինչեւ այժմ նրա հետ կապ հաստատել այլևս չի հաջողվում: Հավելենք, որ նրան Քննչական կոմիտեում կոպիտ մոտեցում են ցուցաբերել, որի մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնենք:

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում լարված վիճակ է եւ սկսվել է ձերբակալությունների շարք: Այսօր Քննչական կոմիտե էին բերվել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գարիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, նրա տեղակալը և այլք: