Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ ՀԿԳ-ն վարույթ է ընդունել Սյունիքում տեղի ունեցածի շուրջ հարուցված քրեական գործը

ՔԿ ՀԿԳ-ն վարույթ է ընդունել Սյունիքում տեղի ունեցածի շուրջ հարուցված քրեական գործը
Իրավունք
12:36, 22 апрель 2021
 
Երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի ցույցերի առնչությամբ հարուցված քրեական գործն արդեն իսկ վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի  Հատուկ կարևորության գործերի վարչություն։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), նույն հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով),  ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ 

Հիշեցնենք, որ Ագարակում և Մեղիրում վարչապետի դեմ կազմակերպած ակցիաներին ներկա էր նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և ըստ նրա փաստաբանի հրապարակման՝ քաղաքապետին բերման են ենթարկել և ներկայումս գտնվում է Երևանում։