Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերադարձիր». նոր երգ՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմից չվերադարձած հերոսների լուսավոր հիշատակին

«Վերադարձիր» («Вернись!»). այսպես է կոչվում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների վառ հիշատակին նվիրված երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

Ռուսալեզու ստեղծագործությունը կատարում են Աթուր Պետրոսյանն ու Վալերիա Միրոնովան։

Գաղափարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Ռաֆայել Մինասբեկյանն է, ռեժիսորըч Գոռ Կիրակոսյանը: Երգի հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, բառերը գրել է Կարեն Կավալերյանը:

Աղբյուրը՝ 1in.am