Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետը հանդիպել է հանրապետական ուժային կառույցների մարզային պատասխանատուների հետ, որի շրջանակներում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

Սյունիքի մարզպետը հանդիպել է  հանրապետական ուժային կառույցների մարզային պատասխանատուների հետ, որի շրջանակներում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր
Հասարակություն
13:05, 28 май 2021
Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետական ուժային կառույցների մարզային պատասխանատուների հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր սահմանային իրավիճակով պայմանավորված ՝ մարզի քաղաքացիների անվտանգությանն առնչվող աշխատանքային ու կազմակերպական հարցեր։ 

Կարեւորվել է գյուղական բնակավայրերում համապատասխան կառույցների կողմից  բնակչության հետ տարվող իրազեկման ու բացատրական աշխատանքը՝ ճիշտ վարք դրսեւորելու, անասունների պահման հարցում կանոններին հետեւելու վերաբերյալ։ 

Մարզպետը կարեւորել է նաեւ ուժայինների հետեւողականությունը քաղաքացիների շրջանում տարածվող խուճապային ու կեղծ տեղեկատվության կազմակերպված տարածման դեմ պայքարելու, այդ խնդրում վերահսկողությունն ուժեղացնելու առումով ու խնդրել առավել ուշադիր լինել այս հարցում։