Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 49․395 գործարք․ մարզային քաղաքներում բնակարանների գները աճել են 14,7%-ով

2023թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 49․395 գործարք․ մարզային քաղաքներում բնակարանների գները աճել են 14,7%-ով
Հասարակություն
14:47, 02 май 2023
2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49,395 իրավունքի պետական գրանցման գործարք։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։ 
 
2023 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երեւան քաղաքում՝ 26.8%, իսկ առավել ցածրը Վայոց ձորում՝ 2.2%։
 

 
2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2022 թվականի չորորդ եռամսյակի համեմատ նվազել է 10,3%-ով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ աճել 15.0%-ով։

Երեւան քաղաքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2022 թվականի չորորդ եռամսյակի համեմատ նվազել է 20.7%-ով, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 6.4%։

Մարզերի քաղաքային բնակավայրերում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2022 թվականի չորորդ եռամսյակի համեմատ նվազել վ 7.1%-ով, 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ աճել 21.8%-ով, իսկ գյուղական բնակավայրերում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցված գորփարքների քանակը 2022 թվականի չորորդ եռամսյակի համեմատ նվազել է 5.2%-ով, 2022 թվականի առաջիմ եռամսյակի համեմատ՝ աճել 27.6%-ով։

Բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը շարունակում է Երևանում աճել ու նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն ունի հետևյալ տեսքը՝

Կենտրոնում 1 քմ միջին արժեքը 796 200 դրամ, աճը՝ 14,3 %
Արաբկիրում 1 քմ միջին արժեքը 556 200 դրամ, աճը՝ 12,8 %
Քանաքեռ-Զեյթունում 1 քմ միջին արժեքը՝ 392 700 դրամ, աճը՝ 8%
Նոր-Նորքում 1 քմ միջին արժեքը՝ 336 000 դրամ, աճը՝ 7,8%
Էրեբունիում 1 քմ միջին արժեքը՝ 348 500 դրամ, աճը՝ 10,1 %
Շենգավիթում 1 քմ միջին արժեքը՝ 350 200 դրամ, աճը՝ 7,9%
Դավթաշենում 1 քմ միջին արժեքը՝ 406 100 դրամ, աճը՝ 13 %
Աջափնյակում 1 քմ միջին արժեքը՝ 364 500 դրամ, աճը՝ 8,9 %
Մալաթիա-Սեբաստիայում 1 քմ միջին արժեքը՝ 352 000 դրամ, աճը՝ 11 %
Ավանում 1 քմ միջին արժեքը՝ 348 600 դրամ, աճը՝ 1,7 %
Նուբարաշենում 1 քմ միջին արժեքը՝ 206 000 դրամ, աճը՝ 0,8 %

Ընդհանուր առմամբ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ բնակարանների գները աճել են 10,6%։ Մարզային քաղաքներում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է 14,7%։