Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենայում ապօրինի պահվող ատրճանակ կար

Մեքենայում ապօրինի պահվող ատրճանակ կար
Հասարակություն / Իրավունք
15:00, 13 май 2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները մայիսի 12-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ժամը 19.45-ին Ակնալիճ-Տարոնիկ ճանապարհին հայտնաբերել, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել Ակնալիճ գյուղի 31-ամյա մի բնակչի՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով: Բաժնում երիտասարդը հայտնել է, որ մեքենայի խցիկում պահում է ատրճանակ: Նա ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը և հայտնել, որ այն ձեռք է բերել Մոսկվա քաղաքում և չունի համապատասխան փաստաթուղթ:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: