Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա վարչապետին տեսնելուց մարդկանց էս կողմ-էն կողմ չեն տանում. նույն ճանապարհը և իրենն է, և մերը. Նոյեմբերյանցիները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ

Հիմա վարչապետին տեսնելուց մարդկանց էս կողմ-էն կողմ չեն տանում. նույն ճանապարհը և իրենն է, և մերը. Նոյեմբերյանցիները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ
Հասարակություն
17:01, 11 июнь 2021
«Շատ փոփոխություններ ենք նկատել. ճանապարհների ասֆալտապատում, աշխատավարձերի բարձրացում, ժողովրդի դուխի բարձրացում, նկատի ունեմ մինչև պատերազմը: Մեր վարչապետին այս պահին էլ վստահում ենք և իր կողքին ենք»,- այսօր՝ հունիսի 21-ին, մեզ հետ զրույցում ասաց նոյեմբերյանցիներից մեկը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ փոփոխություններ են կատարվել Նոյեմբերյանում վերջին 3 տարիներին:

Նրանց խոսքով՝ իշխանությունները շատ բան չեն հասցրել անել կորոնավիրուսի և պատերազմի պատճառով:

Մեր զրուցակիցներից մեկն էլ նշեց. «Մեկը չկա, որ Փաշինյանի չափ բան արած լինի: Հազար բան կասեն, բայց ես տեղյակ եմ իրական, վերին ճշմարտությանը»:

Սահմանապահ գյուղի մի բնակիչ էլ, իր մտահոգությունը հայտնելով սահմանների անվտանգության վերաբերյալ, միաժամանակ ասաց. «Շատ գոհ եմ վարչապետից մարդկային վերաբերմունքի համար, նրա համար, որ շեշտում է, թե հասարակ գյուղացի և էլիտա նույնն են, որ վարչապետին տեսնելուց մարդկանց էս կողմ-էն կողմ չեն տանում. նույն ճանապարհը և իրենն է, և մերը»: