Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցրին նստացույցը

44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցրին նստացույցը
Հասարակություն
23:23, 23 май 2023
44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցնում են ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի հայտարարած իրենց շուրջօրյա ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին նրանք քիչ առաջ հայտարարել են լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը յհայտարարել էին, որ դադարեցնում են Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։


Ծնողները հավելել են, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, իսկ պայքարի ձևերի մասին կտեղեկացնեն հավելյալ։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն էր տարածել՝ «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։