Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել ենք Ոստիկանության գվարդիայի նոր ծառայության օրենսդրական փաթեթի և միջազգային չափորոշիչներին համապաստախանող սպառազինության ցանկի մշակման աշխատանքները․ Արա Ֆիդանյան

Մեկնարկել ենք Ոստիկանության գվարդիայի նոր ծառայության օրենսդրական փաթեթի և միջազգային չափորոշիչներին համապաստախանող սպառազինության ցանկի մշակման աշխատանքները․ Արա Ֆիդանյան
Հասարակություն
15:33, 29 май 2023
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ 

Հանձնաժողովում քննարկվելու են ԱԻՆ և ոստիկանության ծրագրերը։ 

Ներկայացնելով ոստիկանության ծրագիրը ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆինդանյանն ասաց, որ Ոստիկանության հաշվետու տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80,9 տասնորդական միլիարդ դրամ, 2021 թվականի 67,3 տասնորդական միլիարդ դրամից 13, 6 տասնորդական միլիարդ դրամով, կամ 20,2 տոկոսով ավելի, որը վերագրվում է ընթացիկ ծախսերին՝ 5 միլիարդ դրամը, որից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարներին 2,7 տասնորդական միլիարդ դրամ, աձնագրերի ձեռքբերմանը՝ 0,9 տասնորդական միլիարդ դրամ, և այլն ինչպես նաև կապիտալ ծախսերին 8,6 տանսորդական միլիարդ դրամ։

«Ընդհանուր հատկացումներում ընդհանուր ընթացիկ ծախսերը կազմել են 69,4 տասնորդական միլարդ դրամ՝ պահպանելով 2021 թվականի 64,4 միլիարդ դրամի նկատմամբ հինգ միլիարդ դրամով կամ 7,8 տոկոսով ավելի։ Կապիտալ ծախսերը 11,5 տասնորդական միլիարդ դրամ, 2021 թվականի 2,9 տասնորդական միլիարդ դրամից 8,6 տասնորդական միլիարդ դրամով կամ շուրջ 4 անգամ ավելի։ Կապիտալ աճը հիմնականում պայմանավորված է Երևան քաղաքում ոստիկանության նոր պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար շենք շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման շարունակական ծախսերի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շենք-շինությունների կապիտալ վերանորոգման կառուցման և ընթացիկ վերանորոգման ծախսերի, գույքի սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության նախատեսման հանգամանքով»,-ասաց Արա Ֆիդանյանը։ 

Ինչ վերաբերում է Ոստիկանության գվարդիային, ապա Արա Ֆիդանյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեկնարկել են նոր ծառայության օրենսդրական փաթեթի և միջազգային չափորոշիչներին համապատասխանող սպառազինության ցանկի մշակման աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում