Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղը մե՞րն է, թե՝ ձերը. միջադեպ Բաթումում

Ղարաբաղը մե՞րն է, թե՝ ձերը. միջադեպ Բաթումում
Հասարակություն
11:15, 05 июль 2021
Բաթումում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Аliq.ge-ն։

Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները:

Ըստ նրանց՝ Բաթումում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մե՞րն է, թե՝ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով՝ տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գոմանցի անչափահասին դանակահարելու համար բերման է ենթարկվել մեկ անձ:

«Ալիք Մեդիա»-ն փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվել են պաշտոնական տեղեկություն փոխանցել: