Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու Արցախ». Լիանա Քոչարյան

«Ապրելու Արցախ». Լիանա Քոչարյան
Մշակույթ
16:52, 16 июль 2021
«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը նկարչուհի, պահեստազորի սպա Լիանա Քոչարյանն է։

Նա գտնում է, որ  Արցախում ապրող յուրաքանչյուրի գործունեությունը կարելի է համարել հայրենանվեր:
 
«Հայի ոգին երբեք չի լքել ինձ, միշտ հավատով եմ կատարել ամենադժվար աշխատանքը. աշխատանք, որ նշանակալից դեր է խաղացել բանակաշինության, զինվորականության մտքի ու ճաշակի ձևավորման, ռազնահայրենասիրական դաստիարակության գործում։ ՊԲ բոլոր զորամասերում զգալիորեն երևացել ու դեռ երևում է իմ անխոնջ ու անտրտունջ գործունեության արդյունքը: Չեմ ափսոսում, որ կյանքիս լավագույն տարիները նվիրել եմ մեր բանակին ծառայելու գործին։ Հավատարիմ մնալով Մեծն Արվեստին՝ միաժամանակ արվեստի գործեր եմ ստեղծել, որոնցում միշտ արտացոլվել է հայի, արցախցու կերպարը, ավանդույթը», - անկեղծացավ Լ. Քոչարյանը:

Մեր զրուցակիցը համարում է, որ ամեն մեկս պետք է մտածենք, որ Արցախը առանց մեզ, առանց մեր ընտանիքների, առանց մեր սիրո չի ապրելու։

«Առանց Արցախի մեր գոյությունը անիմաստ ու դատարկ եմ համարում: Պետք է անենք անգամ անհնարին թվացողը, որ իրագործենք ապագայի լուսավոր երազանքները: Առաջին հերթին, ինչ էլ որ լինի, երբեք չլքենք մեր սրբազան երկիրը, սև ամպերը միշտ են եղել, ուժեղ ու նվիրված լինելու դեպքում է հնարավոր կերտել մեր պատկերացրած ապագան։ Այս ամենը տարիների ընթացքում դասավորվել ու խտացել են մեջս, ու ես հիմա այդ բովանդակությունից եմ կազմված: Իմ դերը Արցախի ապագայի կերտման գործում հավատարիմ մնալն է իմ գործունեությանը և իմ սկզբունքներին», - ընդգծեց նկարչուհին։