Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կունենա՞ Слово пацана սերիալը 2-րդ եթերաշրջան. մանրամասներ է ներկայացրել գլխավոր դերակատարը

Կունենա՞ Слово пацана սերիալը 2-րդ եթերաշրջան. մանրամասներ է ներկայացրել գլխավոր դերակատարը
Մշակույթ
12:55, 25 январь 2024
Դերասան Լեոն Կեմստաչը, որը ռուսական աղմկահարույց Слово пацана սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ Пальто մականունով Անդրեյին, հայտարարել է սերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման շուրջ քննարկումների մասին։ Այս մասին երիտասարդ դերասանը պատմել է Snob-ին տված հարցազրույցում։

«Այս պահին ռեժիսորի, սցենարիստների ու պրոդյուսերների հանդիպումների ժամանակ քննարկվում է երկրորդ եթերաշրջանը, սակայն ստույգ պատասխան դեռ չկա։ Ուստի, կարծես թե բոլորս միաժամանակ կիմանանք՝ շարունակություն կլինի, թե ոչ»,- ասել է դերասանը։

Միևնույն ժամանակ, Կեմստաչը նշել է, որ բոլորը դեռ երկար կհիշեն սերիալը՝ անկախ դրա շարունակության թողարկումից։ Աստղի խոսքով՝ անձամբ իր համար այս նախագիծը միշտ կլինի թիվ մեկը։