Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը

ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը
Մշակույթ
12:27, 16 апрель 2022
Երևանի պետական համալսարանի ղեկավարության որոշման համաձայն՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն անվանակոչվել է «ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն»: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

«Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին»,- ասված է հաղորդագրությունում: