Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին

Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին
Մշակույթ
12:27, 22 февраль 2021
Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մայրենի լեզուս՝ արևմտահայերենը և բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը: