Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի նախագծողը

Հայաստանում է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի նախագծողը
Գիտություն
10:34, 30 январь 2024
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով հանդիպում է անցկացրել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, Երևանի պետական հանալսարանի Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Խաչատրյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և հիմնադրամի այլ աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի մշակման առանձնահատկությունները` պարզաբանելով թեմային առնչվող քննարկման մասնակիցների նկատառումները և դիտարկումները։
Մասնավորապես` կարևորվել է առավել կանաչ և էներգիախնայող ճարտարապետական լուծումներով նախագիծ մշակելու հնարավորությունը։ Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործման քայլերը, անդրադարձ է եղել տարածքի տեղագրությանն առնչվող մի շարք հարցերի։