Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի 2 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից

Երևանի 2 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից
Գիտություն
17:30, 30 март 2024
Նվարդ Հովսեփյանը մարտի 26-ից ազատվել է Երևանի Ն.Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։
Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մարտի 26-ի որոշմամբ լուծվել է նրա հետ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Քաղաքապետի մարտի 27-ի մեկ այլ որոշմամբ Նելլի Ղազարյանը մարտի 27-ից նշանակվել է նույն դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Տիգրան Ավինյանի մարտի 25-ի որոշումներից մեկով էլ Ռուզաննա Գրիգորյանն ազատվել է Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի մարտի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: