Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակադեմիական քաղաք»-ի ծրագիրը ինչ փուլում է գտնվում. Մանրամասնում է ԿԳՄՍ նախարարը

Հիմա գտնվում ենք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս ամիսը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ դպրոցականները կունենան հնարավորություն սովորելու Ակադեմիական քաղաքում: «Բուն կառուցման աշխատանքները փուլային սկզբունքով նախատեսվում են 2025 թվականից, և կարծում ենք այդ տրամաբանության մեջ 2030 թվականին արդեն կունենանք այստեղ ուսանող առաջին սովորողներին»,- ասաց նա և նշեց, որ մինչև ութ պետական բուհ է նախատեսվում, բայց տարածքը մեծ է և կարող են  տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր և արդեն կա հետաքրքրվածություն: