Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՕԿ-ը ծանրամարտի միջազգային ֆեդերացիային կրկին սպառնում է՝ մարզաձևը օլիմպիական ծրագրից հանել

ՄՕԿ-ը  ծանրամարտի միջազգային ֆեդերացիային կրկին սպառնում  է՝  մարզաձևը օլիմպիական ծրագրից հանել
Սպորտ
22:05, 09 июль 2021


ՄՕԿ-ը կրկին սպառնում  է   ծանրամարտի միջազգային ֆեդերացիային / IWF /  մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար. տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:


Ֆեդերացիան չի կարողացել  հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն: Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին  հիշեցրել է  IWF- ին `Փարիզում ,  2024թ. օլիմպիական խաղերից  ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:


ՄՕԿ- ի առաջարկած  փոփոխություններից մեկը վերաբերում է կառույցի գործկոմի անդամների ընտրության չափանիշներին ,որի համաձայն, այն թեկնածուները, ովքեր երբևէ  նպաստել են հակադոպինգային կանոնների խախտումներին, չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում: 

Այս պահին կառույցում կան այդպիսիք:


Հուլիսի 23-ին Տոկիոյում  մեկնարկելիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի ծրագիրը  ներկայացված է   կրճատ տեսքով:

Եթե նախորդ՝ 2016-ի խաղերին մասնակցել է  260,  ապա ճապոնիայում կմրցի ընդամենը՝  190 ծանրորդ: Մի  քանի ազգային հավաքականներ, օրինակ ՝ Թաիլանդը, Մալայզիան և Ռումինիան, ընդհանրապես հանդես չեն գա: