Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
Սպորտ
21:52, 12 декабрь 2023
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:


«Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել»:

Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2023 թվականի գարնանը և գլխավորեց թիմը 2022/23 մրցաշրջանի գարնանային և 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: