Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ

Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
Սպորտ
10:36, 25 сентябрь 2021
Արթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճել են իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։

Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։