Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ
Սպորտ
22:33, 24 май 2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի մամուլի ծառայությունից:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում: Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»: