Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ակումբը և հավերժական քաղաքը հավերժ կմնան իմ սրտում. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Այս ակումբը և հավերժական քաղաքը հավերժ կմնան իմ սրտում. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին
Սպորտ
13:11, 02 июль 2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին:

««Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է:

ՈՒԵՖԱ-ի կոնֆերանսների լիգայի եզրափակիչ իմ ժամանելու պահից ձեր աջակցությունն ակնառու է եղել,  ինչի համար ես միշտ շնորհակալ կլինեմ:

Երբ ես առաջին անգամ հագա Giallorossi-ի մարզաշապիկը, իմ գլխավոր նպատակն էր փառք բերել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին, և ես հպարտ եմ, որ մենք դրան միասին հասանք Տիրանայում: Դա լավագույն ավարտն էր, որին ես կարող էի հուսալ այստեղ անցկացրած իմ երեք տարիների ընթացքում:

Այժմ ավարտվում է իմ ժամանակը «Ռոմայում», ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր անդամներին: Շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և հատկապես պարոն Մոուրինյոյին իմ հանդեպ վստահության, հոգատարության  համար:

․․․Այս ակումբը և հավերժական քաղաքը հավերժ կմնան իմ սրտում»: