Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում
Սպորտ
14:43, 10 апрель 2021
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում:

Belgrade Spring Chess Festival 2021 միջազգային մրցաշարում Մարտիրոսյանը 9 հնարավորից հավաքելով 8 միավոր դարձել է մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը ոչ մի պարտություն չկրեց, 7 տուրերում հաղթեց, իսկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այս մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը: Նա հավաքեց 7,5 միավոր: Եռյակը եզրափակեց ԱՄՆ ներկայացուցիչ Շտուրտ Ռավերը: