Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքերը Խորվաթիային պարտվելուց հետո բողոքում են, որ չունեն Մեսսի ու Ռոնալդու

Թուրքերը Խորվաթիային պարտվելուց հետո բողոքում են, որ չունեն Մեսսի ու Ռոնալդու
Սպորտ
13:41, 29 март 2023
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ:  Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ Խորվաթիայի վստահ և համոզիչ հղթնակով: 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թուրք երկրպագուները դժգոհ լինելով իրենց ազգային հավաքականի խաղից, խաղի ժամանակ պահանջել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: 

Խորվաթիայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չաղլար Սոյունջուն, խոսելով խաղի մասին և փորձելով արդարացնել կրած պարտությունը, հայտնվել է ծիծաղելի իրավիճակում:

Նա մասնավորապես ասել է. «Եթե իրատես լինենք, մենք չունենք  Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ: Մեր ուժը միասնականության մեջ է»:

Թուրք օգտատերերը, արձագանքելով վերոնշյալ խոսքերին, հիշեցրել են, որ Խորվաթիան նույնպես չունի Մեսսիի ու Ռոնալդուի նման ֆուտբոլիստներ, թեպետ Կատարում անցկացված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:   

Հավելենք, որ  մարտի 25-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից հետո թուրք ֆուտբոլասերները նույնպես դժգոհ էին իրենց ազգային հավաքականի ցուցադրած խաղից: