Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չի կարողանում միջազգային սպորտային մրցումներ անցկացնել․ Ադրբեջանը դիմել է միջազգային սպորտային կազմակերպություններին

Հայաստանը չի կարողանում միջազգային սպորտային մրցումներ անցկացնել․ Ադրբեջանը դիմել է միջազգային սպորտային կազմակերպություններին
Սպորտ
12:17, 15 апрель 2023
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը, միջազգային սպորտային կազմակերպություններին խստորեն դատապարտել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ հայտնի դիզայներն այրել էր Ադրբեջանի դրոշը։
 
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային սպորտային կազմակերպություններին խստորեն դատապարտել այս արարքը։ Կոչ ենք անում նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
 
Կարծում ենք, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի կարողանում միջազգային սպորտային մրցումներ անցկացնել և ապահովել մարզիկների անվտանգությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։