Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովայում ԱՄՆ զինվորականները զորավարժություններ են անցկացնում

Մոլդովայում ԱՄՆ զինվորականները զորավարժություններ են անցկացնում
Աշխարհ
13:50, 01 апрель 2024
Մոլդովայում այսօր՝ ապրիլի 1-ին, մեկնարկել են JCET-2024 (Joint Combined Exchange Training) միջազգային զորավարժությունները: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դրանց մասնակցում են Մոլդովայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի կոնտինգենտները։

Զորավարժությունների նպատակը, որը կտևի մինչև ապրիլի 19-ը, երեք պետությունների բանակային ստորաբաժանումների օպերատիվ փոխգործակցությունն է։ Այս տարի զորավարժություններին կմասնակցեն Fulger (Կայծակ) հատուկ նշանակության գումարտակի մարտիկները, Պետական անվտանգության ծառայության և արդարադատության նախարարության «Պանտերա» հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչներ։