Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շակիրան և բրիտանացի դերասան Լյուսիեն հանդիպում են

Շակիրան և բրիտանացի դերասան Լյուսիեն հանդիպում են
Աշխարհ
22:15, 04 апрель 2024
Շակիրան պաշտոնապես վերադարձել է ժամադրությունների շրջան, և տեղեկություններ են պտտվում, որ կոլումբիացի երգչուհին նոր ընկեր ունի:

Չնայած նրան, որ թվում է դրանք առօրյա հանդիպումներ են, Շակիրան և բրիտանացի դերասան Լյուսիեն Լավիսքոնն այժմ միասին են: Նրանք ծանոթացել են Շակիրայի և Քարդի Բ-ի նոր երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

Ո՞վ է Լյուսիեն Լավիսկոնտը

Լավիսքոնտը տեսահոլովակի գլխավոր դերակատարն է, և նա Շակիրայի հետ հարաբերություններ է հաստատել նկարահանման հրապարակում միասին անցկացրած ժամանակից հետո:

Բրիտանացի դերասանը հայտնի է նաև «Էմիլին Փարիզում» ֆիլմում կերտած Ալֆիի դերով: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում և շոուներում:

Ըստ Daily Mail-ի՝ «Շակիրան ցանկանում է սիրահարվել»։ Բայց Շակիրայի ընկերները մտահոգված են՝ մտածելով, որ դերասանն օգտագործում է երգչուհուն ավելի մեծ համբավ ձեռք բերելու համար: