Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը մեկնել է Չինաստան

Լավրովը մեկնել է Չինաստան
Աշխարհ
13:07, 08 апрель 2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի «Շոուդու» օդանավակայանում։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը ապրիլի 8-9-ը կայցելի Չինաստան և բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։

Կողմերը մտքեր կփոխանակեն մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ ներառյալ ուկրաինական ճգնաժամը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակը։ Բացի դրանից, նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, G20-ի և այլ հարթակներում: