Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը մեկնել է Նյու Յորք

Լավրովը մեկնել է Նյու Յորք
Ռուսաստան
14:49, 22 январь 2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, նախարարի ինքնաթիռը Մոսկվա-ԱՄՆ հեռավորությունը հաղթահարել է հյուսիսային երթուղով՝ անբարյացակամ երկրների վրայով թռչելով 12 ժամ 45 րոպե։ Թռիչքի ընթացքում չնախատեսված հանգամանքներ չեն առաջացել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Լավրովը հունվարի 22-ից 24-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի վերաբերյալ քննարկումներին և Ուկրաինայի հարցով նիստին։ Սպասվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։