Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա և Չավուշօղլուի հետ կքննարկի ԼՂ հարցը

Տարածաշրջան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ բանակցություններ Լավրովի և Չավուշօղլուի միջև։
Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտները։
«Կկայանա մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի ընթացիկ իրավիճակի, սիրիական և ԼՂ հարցի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ նախարարները նախատեսում են նաև մշակել տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույց։