Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ժիտոմիր քաղաքի թիվ 25 դպրոցի վրա․ Ժիտոմիրի քաղաքապետ

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ժիտոմիր քաղաքի թիվ 25 դպրոցի վրա․ Ժիտոմիրի քաղաքապետ
Աշխարհ
14:33, 04 март 2022
«Հենց նոր հրթիռային կամ ռումբային հարվածներ են հասցրել Ժիտոմիր քաղաքի թիվ 25 դպրոցի վրա»,-այս մասին այսօր հայտարարել է Ժիտոմիրի քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինը Ֆեյսբուքի իր էջով, ինչպես նաև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը Տելեգրամի իր ալիքով։ 

Նշենք, որ հարվածներից ավիրվել է դպրոցի մի մասը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9։35։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա, տարհանվել է 5 անձ, փրկարարական  աշխատանքները շարունակվում են։ 

Այս տեղեկությունը հրապարակել է նաև «Ուկրաինսկայա պրավդան»։