Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում Ուիլ Սմիթը հարվածեց Քրիս Ռոքին՝ կնոջ մասին անհաջող կատակելու համար. տեսանյութ

Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ուիլ Սմիթը բեմում հարվածել է Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ կատակերգու դերասանը կատակել է Սմիթի կնոջ մասին: Սմիթը նաև հայհոյել է Ռոքին՝ իր տեղը վերադառնալուց հետո: Ռոքը լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակն էր հանձնում, երբ տեղի ունեցավ միջադեպը։ 

Մինչ այդ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն ընթանում էր հարթ: Արիանա Դեբոզը դարձավ առաջին աֆրոլատինացին, որն արժանացավ Օսկարի՝ երկրորդ պլանի դերակատարման համար, մինչդեռ Թրոյ Կոցուրը դարձավ առաջին խուլ դերասանը, որն արժանացավ դերասանական մրցանակի: