Առնվազն 30 զոհ, 100 վիրավոր․ ռուսական ԶՈւ-ն երկաթուղային կայարանն է հրթիռակոծել

Աշխարհ
Украинская правда-ն հայտնում է, որ ռուսական ԶՈւ-ն հրթիռներով հարձակվել է Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա, ինչի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը վիրավորվել:
Նշվում է, որ հարվածները հասցվել են «Իսկանդեր» կասետային կայանից:
Տեղում գտնվող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։