Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ֆինանսական օժանդակություն է խոստացել Ուկրաինային

ԱՄՆ-ն ֆինանսական օժանդակություն է խոստացել Ուկրաինային
Աշխարհ
14:00, 25 апрель 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Կիևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայտնել է այդ երկրին ֆինանսական օժանդակություն տրամադրելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ 

Նա մասնավորապես նշել է, որ իրենք պատրաստ են ապահովել ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ֆինանսական աջակցություն։ Բլինկենը ավելի վաղ հավանության էր արժանացրել 165 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինամթերքի վաճառքը։ Ծրագրի իրագործման դեպքում ռուս-ուկրաինական պատերազմում Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող օժանդակությունը կգերազանզի 3,7 միլիարդ ԱՄՆ դոլարը, հայտնում է The Guardian-ը։

Պետքարտուղարը ԱՄՆ էր ժամանել պաշտպանական գերատեսչության ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ 
Բանակցություններից հետո երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսին Բլինկենն ասել էր, որ հավատացած են՝ օժանդակությունը կօգնի Ուկրաինային հաղթահարել ճգնաժամը։ Նա նշել էր, որ ի տարբերություն նախորդ անգամ տրամադրված ԱՄՆ ռազմական պաշարների, այս անգամ իրենք տալիս են կանխիկ գումար, որը կարող է  օգնել երկրներին հոգալ իրենց ծախսերը։

Բլինկենը նաև ողջունել է ԱՄՆ դիվանագետների՝ Ուկրաինա վերադառնալու մտադրությունը՝ նշելով, որ նրանք ամենայն հավանականությամբ կվերահամալրեն Լվովում գտնվող հյուպատոսությունը մինչև մայրաքաղաք վերադառնալը։ Ավելի վաղ նշվել էր, որ դիվանագետները կսկսեն Ուկրաինա վերադառնալ այս շաբաթ։ Կիևում ԱՄՆ դեսպանատունը դեռևս փակ կմնա։