Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզբեկստանում Սահմանադրական փոփոխությունների դեմ ցույցերի ընթացքում կան զոհեր․ հայտարարվել է արտակարգ դրություն. տեսանյութ

Ուզբեկստանում Սահմանադրական փոփոխությունների դեմ ցույցերի ընթացքում կան զոհեր․ հայտարարվել է արտակարգ դրություն. տեսանյութ
Աշխարհ
16:46, 04 июль 2022
Ուզբեկստանի իշխանությունները ուժով ճնշել են Կարակալպակստանի բնակիչների զանգվածային ցույցը, մի շրջան, որը, Սահմանադրության նոր նախագծի համաձայն, կարող է կորցնել անկախության հանրաքվեի իրավունքը։ Սահմանադրության նոր տարբերակով առաջարկվում էր Կարակալպակստանի Հանրապետության կարգավիճակի մասին կետից հանել «ինքնիշխան» բառը, ինչպես նաև հանել Ուզբեկստանից անջատվելու հանրապետության իրավունքի մասին հիշատակումը։

Բողոքի ցույցերը ճնշելու հետևանքով կան զոհեր. դա հաստատել է նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, սակայն ստույգ թվեր չի հայտնել։ Կարակալպակստանում հայտարարվել է արտակարգ դրություն։

Ըստ «Ալ-Ջազիրա»-ի՝ 18 մարդ մահացել է, 243-ը՝ վիրավորվել։

Բողոքի ակցիաների սկսվելուց հետո Միրզիյոևն առաջարկել է Սահմանադրության նոր տարբերակում պահպանել Կարակալպակստանի ինքնիշխանության մասին կետը։

Կարակալպակստանի Հանրապետությունը Ուզբեկստանի ամենամեծ շրջանն է և զբաղեցնում է երկրի տարածքի 40 տոկոսը։ Այնտեղ ապրում է գրեթե 2 միլիոն մարդ։

Տեսանյութն՝ այստեղ։