Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Բայդենին չի շնորհավորի ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով

Պուտինը Բայդենին չի շնորհավորի ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով
Աշխարհ
17:08, 04 июль 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների անկախության օրվա առիթով։

«Ոչ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի», - լրագրողներին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով` այս տարին դարձել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը, «ուստի այս պայմաններում դժվար թե նպատակահարմար համարվի շնորհավորական ուղերձ հղելը»։