Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը մտադիր է անձամբ մասնակցել նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Ինդոնեզիայի նախագահ

Պուտինը մտադիր է անձամբ մասնակցել նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Ինդոնեզիայի նախագահ
Աշխարհ
11:40, 19 август 2022
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է անձամբ մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։

Ինչպես ասել է Ջոկո Վիդոդոն Bloomberg-ին տված հարցազրույցում, Պուտինն անձամբ է իրեն հայտնել գագաթնաժողովին մասնակցելու իր ցանկության մասին։ Ինդոնեզիայի նախագահի խոսքով՝ Բալի պատրաստվում է գնալ նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե Պուտինի այցը կայանա, ապա Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր G20-ի գագաթնաժողովը կլինի արևմտյան երկրների առաջնորդների մասնակցությամբ առաջին միջոցառումը, որին ներկա կլինի ՌԴ նախագահը։

Կառավարության աղբյուրը, անանունության պայմանով, հաստատել է Bloomberg-ին, որ Պուտինը պատրաստվում է այցելել Բալի: Կրեմլի մամուլի ծառայությունը ձեռնպահ է մնացել այս մասին մեկնաբանություններից։