Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին սպառնացել է հրաժարվել ՌԴ-ի հետ բանակցություններից ուկրաինացի ռազմագերիներին դատելու դեպքում

Զելենսկին սպառնացել է հրաժարվել ՌԴ-ի հետ բանակցություններից ուկրաինացի ռազմագերիներին դատելու դեպքում
Աշխարհ
10:40, 22 август 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի համար ուկրաինացի ռազմագերիներիդեմ դատական գործընթացը կդառնա այն «գիծը», որից հետո Մոսկվայի հետ բանակցություններն անհնար կդառնան։ Նրա ուղերձի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի առաջնորդի Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ շուտով պետք է կայանա ուկրաինացի զինվորականների դեմ դատական գործընթացը, որոնք մասնակցել են Մարիուպոլում ռազմական գործողություններին։ 

Զելենսկին ընդգծել է, որ եթե դատը կայանա, «դա կլինի այն գիծը, որից այն կողմ բանակցությունները հնարավոր չեն լինի»։

«Ռուսաստանն ինքն է կտրում իրենբանակցություններից: Այլևս խոսակցություն չի լինի: Մեր պետությունն ամեն ինչ ասաց»,- եզրափակել է նա։