Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհանգստացած ենք Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Անհանգստացած ենք Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Աշխարհ
16:06, 14 сентябрь 2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ու Կովկասի դեպարտամենտի տնօրեն Մաթիաս Լութենբերգն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին:

«Խորապես անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով: Մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Մենք աջակցում ենք Շառլ Միշելի ներկայացրած ապաէսկալացիայի առաջարկին»,- գրել է դիվանագետը: