Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը Բաքվում ու Երևանում հանդիպումներից հետո վերադարձել է Բրյուսել

Տոյվո Կլաարը Բաքվում ու Երևանում հանդիպումներից հետո վերադարձել է Բրյուսել
Աշխարհ
17:18, 17 сентябрь 2022
Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Այս մասին «Թվիթեր»-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառալով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին։

«Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»: