Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ Ռուսաստանին ենթադրաբար դրոններ մատակարարելու պատճառով

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ Ռուսաստանին ենթադրաբար դրոններ մատակարարելու պատճառով
Աշխարհ
16:14, 20 октябрь 2022
ԵՄ խորհուրդը այսօր գրավոր ընթացակարգով հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ անօդաչուներ մատակարարելու համար, որոնք իբր հարվածներ են հասցրել Ուկրաինային, Twitter-ում հաղորդել է Խորհրդում Չեխիայի նախագահությունը։ 

«Իրանի նկատմամբ պատժամիջոցներ՝ ռեկորդային կարճ ժամկետում: Եռօրյա բանակցություններից հետո ԵՄ դեսպանները համաձայնության են եկել իրանական անօդաչուներ մատակարարող կազմակերպությունների դեմ միջոցների հարցում, որոնք հարվածներ են հասցրել Ուկրաինային: Գրավոր ընթացակարգն ավարտված է, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր կեսօրին՝ (Եվրամիության) «Պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Չեխիայի նախագահության Թվիթերում նաև նշված է, որ «ԵՄ պետությունները որոշել են սառեցնել դրոնների մատակարարման համար պատասխանատու երեք ֆիզիկական անձանց և մեկ իրավաբանական անձի ակտիվները»: 

 Նախօրեին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին հայտնել էր, որ իրանական անօդաչուների, իր պնդմամբ՝ Ռուսաստանին մատակարարելու հետ կապված պատժամիջոցները կընդունվեն նույնիսկ մինչև ԵՄ գագաթնաժողովը, որը բացվում է հինգշաբթի:

Պատասխանելով հարցին՝ նա պնդել է, որ ԵՄ-ն դրա համար բավարար ապացույցներ ունի։

Ռուսաստանն ու Իրանը հերքում են իրանական անօդաչուների օգտագործումը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում: