Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ծառայությունը հնչեցրել է Բրովարիում ուղղաթիռի կործանման վարկածները․ որպես վարկած հետաքննվում է նաև տրանսպորտային միջոցի միտումնավոր ոչնչացումը

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ծառայությունը հնչեցրել է Բրովարիում ուղղաթիռի կործանման վարկածները․ որպես վարկած հետաքննվում է նաև տրանսպորտային միջոցի միտումնավոր ոչնչացումը
Աշխարհ
20:40, 18 январь 2023
Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննիչները նախաքննություն են սկսել Կիևի մարզի Բրովարիում ուղղաթիռի կործանման փաստով։ Այժմ դիտարկվում են ողբերգության մի քանի վարկածներ․ գրում է unian.net-ը։


Նշվում է մի քանի վարկած՝ թռիչքի կանոնների խախտում, ուղղաթիռի տեխնիկական անսարքություն և տրանսպորտային միջոցի ոչնչացման միտումնավոր գործողություններ։ 

«ԱԽԾ-ի աշխատակիցները ձեռնարկում են քննչական և օպերատիվ միջոցառումների համալիր՝ ողբերգության բոլոր պատճառահետևանքային կապերն ու մանրամասները պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Բրովարիում մանկապարտեզի մոտ ուղղաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է ինը մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա տեղակալ Եվգենի Ենինը և պետքարտուղար Յուրի Լյուբկովիչը։ Նրանք բոլորը մահացել են։
 
Թարմացված տվյալների համաձայն՝ Բրովարիում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Եվս 30 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 12 երեխա։ 
 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անվտանգության ծառայությանը հանձնարարել է Ազգային ոստիկանության և այլ լիազոր մարմինների հետ համատեղ պարզել Բրովարիում ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի