Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Ադրբեջանն ընդգրկեց Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով

ԱՄՆ-ը Ադրբեջանն ընդգրկեց Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով
Տարածաշրջան
15:34, 05 январь 2024
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը. Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը:

Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին: