Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանից ձու՝ Ռուսաստանին, էլեկտրական մալուխ՝ Ուկրաինային

Ադրբեջանից ձու՝ Ռուսաստանին, էլեկտրական մալուխ՝ Ուկրաինային
Տարածաշրջան
17:28, 11 январь 2024
Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա:  Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից ուղարկվել է 25 բեռնատար՝ ավելի քան 677 հազար մետր երկարությամբ էլեկտրական մալուխով, և տրանսֆորմատորների 22 կոմպլեկտ։
 
Այսօր նաև «Ռոսսելխոզնադզորը» տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանը Ռուսաստանին ձվի հերթական խմբաքանակն է մատակարարել։ 

«Հունվարի 11-ի դրությամբ Ադրբեջանից Ռուսաստան է ներկրվել 1,5 մլն հատ ձու (90,63 տոննա)»,- ասվում է հաղորդագրության մեջ։