Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապշած եմ Բաքվում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան

Ապշած եմ Բաքվում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան
Տարածաշրջան
14:14, 17 январь 2024
«Ես ապշած եմ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից:

Սա հատկապես վերաբերում է երիտասարդ կանանց, որոնց դատարանի դահլիճներում ձեռնաշղթաներ են հագցրել, ապակե վանդակներում տեղավորել կամ չեն բավարարել մարդու տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և հարգալից վերաբերմունքի իրավունք»,- X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պիտր Միխալկոն։ 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, արձագանքելով ԵՄ այս քննադատությանը, X-ի իր էջում մասնավորապես գրել է. «Այս պնդումներն անհիմն են և անպատասխանատու։ Լավ կլիներ, որ դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային փորձի վրա, անընդունելի է»։