Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կաշառել է եվրապատգամավորներին Բաքվի օգտին քվեարկելու համար. Գերմանիան մեղադրանք է առաջադրել. OCCRP

Ադրբեջանը կաշառել է եվրապատգամավորներին Բաքվի օգտին քվեարկելու համար. Գերմանիան մեղադրանք է առաջադրել. OCCRP
Տարածաշրջան
11:36, 30 январь 2024
Գերմանիայի դատախազությունը կաշառակերության և կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրել չորս անձի, այդ թվում՝ երկու նախկին պատգամավորների, ովքեր կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ, որի դիմաց Եվրոպայի խորհրդում նրանք քվեարկել են հօգուտ Բաքվի։ Այս մասին հայտնել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտության հարցերով կենտրոնը (OCCRP):
 
Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները եղել են ԵԽԽՎ անդամներ և ներգրավված են եղել, այսպես կոչված, «ադրբեջանական մեգալվացքատանը»։ Ադրբեջանն օգտագործել է, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը» եվրոպական քաղաքականության վրա ազդելու համար։  
 
Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գաղտնի հիմնադրամը, որպեսզի, ի թիվս այլ բաների, եվրոպացի պատգամավորներին առաջարկի անվճար ուղևորություններ և թանկարժեք նվերներ, ովքեր, օրինակ, կքվեարկեին Բաքվի օգտին և «կզարդարեին» ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները այն ժամանակ, երբ երկիրը տասնյակ քաղբանտարկյալների էր պահում բանտերում: 
 
Մյունխենի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլհան Սուլեյմանովի նկատմամբ։ Նա ղեկավարում էր Բաքվում գործող ոչ կառավարական կազմակերպությունը, որի միջոցով իրականացվել են վճարումները, և, ինչպես  ենթադրվում է, հենց նա է հավաքագրել Ֆիշերին:
Ենթադրվում է, որ Ֆիշերը կաշառքի դիմաց քվեարկել է Ադրբեջանի օգտին, օրինակ՝ Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հարցով քվեարկությանը։ 
 
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը Գերմանիայում խուզարկել է անշարժ գույքի մոտ 20 օբյեկտ, այդ թվում՝ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) անդամների գրասենյակները: Նրանք արձակել են շուրջ 15 եվրոպական հետաքննական կարգադրություններ կամ փոխադարձ իրավական օգնության մասին դիմումներ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Կիպրոսը, Լիխտենշտեյնը, Բելգիան, Էստոնիան, Լատվիան, Ադրբեջանը, Շվեյցարիան և Թուրքիան: